Աշխարհ

27.10.2023 09:32


Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել․ ՀԱՄԱՍ

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել․ ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները հայտարարել են, որ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ խմբավորման թելեգրամյան ալիքին հղումով։

«Իզեդդին ալ-Քասամ բրիգադների հաշվարկներով՝ Գազայի հատվածում սիոնիստների ռմբակոծությունների և զանգվածային ջարդերի հետևանքով սպանված սիոնիստ գերիների թիվը հասել է մոտ 50-ի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը