Աշխարհ

28.10.2023 10:09


Սիրիայի ամերիկյան բազայում պայթյուններ են լսվել

Սիրիայի ամերիկյան բազայում պայթյուններ են լսվել

Պայթյուններ են լսվում Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ Զոր նահանգի Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան բազայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ տեղական աղբյուրին հղումով։

«Դեյր էզ Զորի արևելքում գտնվող Օմար նավթային հանքավայրի ամերիկյան ռազմաբազայի տարածքում մի քանի պայթյուն է լսվել»,-ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ամերիկյան ինքնաթիռները հարձակվել են Սիրիայում երկու թիրախների վրա, որոնք ենթադրաբար օգտագործվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրանամետ խմբավորումների կողմից։ Նա ընդգծել էր, որ պայթյունները կապված չեն պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ բազան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը