Աշխարհ

01.11.2023 10:16


Սիրիայում ամերիկյան բազան հրթիռակոծվել է. ԱՄՆ-ը ևս 300 զինվոր է ուղարկում տարածաշրջան

Սիրիայում ամերիկյան բազան հրթիռակոծվել է. ԱՄՆ-ը ևս 300 զինվոր է ուղարկում տարածաշրջան

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր գավառի «Օմար» հանքում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթարկվել, չորս պայթյուն է լսվել, հայտնում է RIA Novosti-ն։

Ըստ աղբյուրի՝ պայթյուններ են լսվել հանքին հարող գյուղերում և տարածքներում։ Աղբյուրը նշել է, որ պայթյուններից անմիջապես հետո օդ են բարձրացել ամերիկյան ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը։

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հարձակումների համար մեղադրել է Իրանի կողմից «աջակցվող» պրոքի ուժերին, հաղորդում է Al Jazeera-ն:

Ռայդերը նաև ասել է, որ ԱՄՆ-ը ևս 300 զինվոր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ աջակցելու տարածաշրջանային «զսպման» ջանքերին:

Հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերն Իրաքում և Սիրիայում 27 հարձակման են ենթարկվել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը