Հարցազրույց

02.11.2023 06:31


Փաշինյանի վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել նոր զոհերի հայ ժողովրդի համար․ ռուս քաղաքագետ (տեսանյութ)

Փաշինյանի վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել նոր զոհերի հայ ժողովրդի համար․ ռուս քաղաքագետ (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական հակամարտությունում։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը եղել և մնում է հայ ժողովրդի միակ դաշնակիցն ու բարեկամը:

«Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում, և Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել այդ դաշինքից, քանի որ տասնամյակներ շարունակ և պատմական հետ հայացք գցելով՝ Ռուսաստանը եղել և մնում է հայ ժողովրդի միակ դաշնակիցն ու բարեկամը։

Երկար տարիներ Ռուսաստանը օգնել և փրկել է հայ ժողովրդին, և այս պահին միայն Ռուսաստանի դիրքորոշումն է կանխել արյունահեղությունը Ղարաբաղում։ Ռուսական ռազմաբազայի առկայությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային պայմանագիրը միակ երաշխիքն է տարածաշրջանում լարվածության հետագա սրման դեմ»,-ասել է Շապովալովը։

Փորձագետի կարծիքով, Հայաստանի ներկայիս ղեկավարության դիրքորոշումն ուղղված է ռուս-հայկական միության կազմաքանդմանը և նոր հարաբերությունների զարգացմանն արևմտյան երկրների հետ։

«Հայաստանի ներկայիս ղեկավարության վարած քաղաքականությունը մի քաղաքականություն է, որը Նիկոլ Փաշինյանին հասցրեց սնանկության, կորստի, կապիտուլյացիայի և կարող է հանգեցնել նոր զոհերի հայ ժողովրդի համար: Հետևաբար, Ռուսաստանի դիրքորոշումը կարևոր դեր է խաղում, բայց Ռուսաստանը չի կարող օգնություն ցուցաբերել Հայաստանին այն իրավիճակում, երբ երկրի ղեկավարության քաղաքական էլիտան իրականում շահագրգռված չէ պաշտպանել Հայաստանի ազգային շահերը։

Ռուսաստանն, իհարկե, լավ հարաբերություններ է պահպանում և կպահպանի Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ՝ շնորհիվ այն հնարավորությունների, որ ունի մեր երկիրը և պաշտպանելու է իր դաշնակցի շահերը։ Բայց, ինչպես գիտեք, հենց Հայաստանի ղեկավարն էր իր հայտարարություններով ու որոշումներով փաստացի ապահովել Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների օրինականությունը, այդ թվում՝ Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները»,-եզրափակել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը