Աշխարհ

02.11.2023 11:26


Բաքվում տեղի է ունեցել ավտովազք՝ ի աջակցություն Իսրայելի

Բաքվում տեղի է ունեցել ավտովազք՝ ի աջակցություն Իսրայելի

Բաքվում տեղի է ունեցել հանրային ակցիա ի աջակցություն Իսրայելի։ 35 ավտոմեքենաների շարասյունն իսրայելական դրոշներով անցել է Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներով, Իրանի դեսպանատան առջևով։

Ակցիայի նախաձեռնողը «Շահ-Դաղ» կազմակերպությունն է, որի ղեկավարը Էլհանան Ռազիելն է, ինչպես նաև Ադրբեջանում նրա ներկայացուցիչ Իսմայիլ Զալովը։

Ադրբեջանն առաջիններից մեկը մուսուլմանական պետություններից աջակցություն հայտնեց Իսրայելին հոկտեմբերի 7-ի գրոհից հետո։

«Շահ-Դաղ» կազմակերպությունն ավելի քան 25 տարի ակտիվորեն զբաղվում է ադրբեջանա-իսրայելական կապերի ամրապնդմամբ ամենաբարձր մակարդակով։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը