Աշխարհ

13.11.2023 12:14


Իսրայելական բանակը գրոհում է Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան գյուղերի ուղղությամբ

Իսրայելական բանակը գրոհում է Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան գյուղերի ուղղությամբ

Իսրայելական բանակը գրոհում է Ուրիֆ գյուղի վրա, որը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքից հարավ-արևմուտք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով` բախումներ են տեղի ունենում պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև, որոնք ռեյդեր և ձերբակալություններ են իրականացնում Ուրիֆում։

Բացի այդ, բախումներ են գրանցվել Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլա քաղաքից արևմուտք գտնվող Բուդրուս գյուղում:

Այս խորագրի վերջին նյութերը