Աշխարհ

17.11.2023 14:43


Մոսկվայում տղամարդը կրակ է բացել մետրոյի նախասրահում

Մոսկվայում տղամարդը կրակ է բացել մետրոյի նախասրահում

Մոսկվայի մետրոյի «Ռյազանսկի պրոսպեկտ» կայարանի նախասրահում տղամարդը կրակ է բացել: Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին, հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։

«Հարձակվողը սկսել է կրակել պոմպային որսորդական հրացանից»,-պատմել է աղբյուրը:

Տղամարդուն արագ բերման են ենթարկել։ Նրա խոսքով՝ ինքը կրակելով ցանկացել է վախեցնել դիմացինին։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը