Քաղաքական

28.11.2023 08:08


Ադրբեջանը Շուշիի ևս մեկ գերեզմանատուն է վնասել (լուսանկար)

Ադրբեջանը Շուշիի ևս մեկ գերեզմանատուն է վնասել (լուսանկար)

Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել` աղբ լցնելով այդ հատվածում։ Տեղեկությունը X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը («Caucasus Heritage Watch»):

Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի մեկ այլ հայկական գերեզմանոց:
«Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։
Վտանգված են առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,–ասված է հաղորդագրությունում։
Գերեզմանատան գտնվելու վայրը հաստատվում է քարտեզներով, հրապարակումներով և վերջին լուսանկարներով: 18-19-րդ դ. Խորհրդային Միության տարիներին գերեզմանոցը լրջորեն վնասվել էր։
Image

Այս խորագրի վերջին նյութերը