Լրահոս

01.11.2011 10:41


Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվել է

Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվել է

Հանրահայտ մոդել, հայազգի Քիմ Քարդաշյանը, ով ընդամենը 72 օր է, ինչ ամուսնացած էր «Նյու Ջերսի» թիմի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, ամուսնալուծվել է։ Քարդաշյանը Լոս Անջելեսի Գերագույն դատարան է ներկայացրել ապահարզանի մասին փաստաթղթերը: «Associated Press»-ի փոխանցմամբ՝ ամուսնալուծության պատճառն անհաղթահարելի հակասություններն են և ամուսնական կյանքի համար անհամատեղելի հանգամանքները։

«Նման որոշումը հեշտ չէր կայացնել: Հույս ունեի, որ այս ամուսնությունը հարատև կլինի, բայց հաճախ ամեն ինչ այնպես չի դասավորվում, ինչպես ծրագրում ես»,-հայտարարել է Քարդաշյանը։

Համֆրիսին Քիմի այս որոշումը շատ է հուսահատեցրել։

Աստղային այս զույգն ամուսնացել էր օգոստոսի 20-ին Սանտա Բարբարա քաղաքում՝ Google-ի նախկին տնօրենի շքեղ առանձնատանը։ Արարողությանը ներկա են եղել 440 հյուրեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը