Լրահոս

01.11.2011 12:26


Սոցիալ-քաղաքական հարցումները Hayland.am-ում շարունակվում են

Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը հրապարակում է իր օգտվողների շրջանակում անցկացրած ևս մեկ սոցիալ-քաղաքական հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել են ցանցի մոտ 750 օգտվող: Հարցը ուղղված էր բացահայտելու ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս մեր հայրենակիցների զբաղվածության խնդիրները:

Տրված հարցը և գրանցված արդյունքները հետևյալն էին`

-         Տվյալ պահին դուք`

  1. Աշխատում եմ իմ մասնագիտությամբ և գոհ եմ ընտրված մասնագիտությունից` 17%
  2. Աշխատում եմ իմ մասնագիտությամբ, սակայն գոհ չեմ ընտրված մասնագիտությունից 3%
  3. Աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ, սակայն գոհ եմ իրավիճակից 13%
  4. Աշխատում եմ ոչ իմ մասնագիտությամբ և գոհ չեմ իրավիճակից 9%
  5. Չեմ աշխատում, բայց փնտրում եմ աշխատանք 17%
  6. Չեմ աշխատում, բայց չեմ էլ փնտրում աշխատանք 4%
  7. Սովորում եմ և չեմ աշխատում 22%
  8. Սովորում և աշխատում եմ 13%
  9. Այլ պատասխան 2%

Տվյալ հարցումները Hayland.am-ում անց են կացվում սույն թվականի հոկտեմբերին մեկնարկած “The Other Armenia” սոցիալ-քաղաքական օնլայն խաղի առաջխաղացման շրջանակներում և կրում են շարունակական բնույթ:

Այս խորագրի վերջին նյութերը