Աշխարհ

08.12.2023 19:59


WhatsApp-ում հնարավոր կլինի ուղարկել ձայնային հաղորդագրություններ, որոնք կջնջվեն մեկ անգամ լսելուց հետո

WhatsApp-ում հնարավոր կլինի ուղարկել ձայնային հաղորդագրություններ, որոնք կջնջվեն մեկ անգամ լսելուց հետո

WhatsApp հավելվածում հնարավոր կլինի ձայնային հաղորդագրություններ ուղարկել, որոնք ավտոմատ կերպով կջնջվեն մեկ անգամ լսելուց հետո։ Գործառույթը գործարկվել է երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ասվում է մեսենջերի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկանգամյա ձայնային հաղորդագրությունները հասանելի կլինեն ամբողջ աշխարհում առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Նման հաղորդագրությունները կնշվեն հատուկ պատկերակով, որը նախազգուշացնում է, որ ձայնագրությունը կարելի է լսել միայն մեկ անգամ:

«WhatsApp-ի բոլոր անձնական հաղորդագրությունները, ներառյալ ձայնային հաղորդագրությունները, կոդավորված են ծայրից ծայր: «Լսիր մեկ անգամ» գործառույթը ևս մեկ օրինակ է, թե ինչպես ենք մենք բարելավում հաղորդակցության գաղտնիությունը»,-ընդգծել է ընկերությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը