Աշխարհ

11.12.2023 15:33


2023 թվականի դրությամբ աշխարհում կա 183 հակամարտություն. Bloomberg-ը նշել է նաև Լեռնային Ղարաբաղը

2023 թվականի դրությամբ աշխարհում կա 183 հակամարտություն. Bloomberg-ը նշել է նաև Լեռնային Ղարաբաղը

2023 թվականի դրությամբ աշխարհում կա 183 տարածաշրջանային և լոկալ հակամարտություն, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տասնամյակի ընթացքում։ Այս մասին ասվում է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի զինված հակամարտությունների ամենամյա ուսումնասիրության մեջ:

Ինչպես գրում է Bloomberg-ը, դատելով ուսումնասիրության արդյունքներից՝ նոր տարում պետք չէ ակնկալել հակամարտությունների կարգավորում: Դրանում ընդգծվում է, որ «անլուծելիությունը ժամանակակից գլոբալ հակամարտությունների լանդշաֆտի որոշիչ հատկանիշն է»։

Bloomberg-ը, խոսելով հակամարտությունների մասին, անդրադարձել է նաև Արցախին. «Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղի շրջանը՝ արագացնելով նրա ավելի քան 100,000 հայ բնակչի փախուստը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը