Աշխարհ

12.12.2023 20:57


Պաղեստինում հայտարարել են Գազայում իսրայելական հարվածներից ավելի քան 18 հազար մարդու զոհվելու մասին

Պաղեստինում հայտարարել են Գազայում իսրայելական հարվածներից ավելի քան 18 հազար մարդու զոհվելու մասին

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 18 հազար 412-ի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 50 հազարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։

Իսրայելական կողմի զոհերի պաշտոնական թիվն էլ, իշխանության տարածած վերջին տվյալներով, կազմել է մոտ 1,2 հազար, ընդ որում՝ խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ և բանվորներ։ Իսրայելական կողմը հայտնել է նաև ավելի քան 5 հազար վիրավորի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը