Աշխարհ

14.12.2023 12:46


Հայի արյուն թափած Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի

Հայի արյուն թափած Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի

Հայի արյուն թափած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի։

Հայտնի լրագրող Լինդսի Սնելը X-ի (նախկին թվիթերի) իր միկրոբլոգում հրապարակել է կարճ տեսանյութ ու գրել.

«Հուսեյն Ախունդովը, ով անցել է Հայաստանի սահմանը, սպանել հայ քաղաքացուն և իր զոհի հեռախոսով տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսանյութը, Ադրբեջանում նրան դիմավորել են ինչպես հերոսի»։

Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովին ՀՀ-ում քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ է մեղսագրվել՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։

Ախունդովը նախ 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ապա դատավճիռը փոխվել էր ցմահ ազատազրկման։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը