Աշխարհ

14.12.2023 16:04


Խորհրդարանում ելույթի ժամանակ գիտակցությունը կորցրած թուրք պատգամավորը մահացել է

Խորհրդարանում ելույթի ժամանակ գիտակցությունը կորցրած թուրք պատգամավորը մահացել է

Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ գիտակցությունը կորցրած պատգամավորը մահացել է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, առողջապահության նախարար Ֆահրեթթին Գոջան տեղեկացրել է Քոջաելիից պատգամավոր ընտրված Հասան Բիթմեզի մահվան մասին։

Հասան Բիթմեզը դեկտեմբերի 12-ին խորհրդարանում ելույթի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը