Աշխարհ

16.12.2023 14:07


Կրակոցներ Լոս Անջելեսի առևտրի կենտրոնի մոտ. 1 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել

Կրակոցներ Լոս Անջելեսի առևտրի կենտրոնի մոտ. 1 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել, մեկ մարդ մահացել է, չորսը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքի ոստիկանությունը:

«Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած 32-ամյա սևամորթ մի տղամարդու: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հրազենային վնասվածքներ են ստացել նաև 40-50 տարեկան ևս 4 սևամորթ տղամարդիկ:

«Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Չորս փրկվածներից երեքի վիճակը գնահատվում է կայուն, իսկ չորրորդ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է»,-նշել են ոստիկանությունից:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցագործության մեջ կասկածվողը մոտեցել է դեպքի վայր և սկսել կրակել մարդկանց վրա, հետո փախել է։ Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը