Քաղաքական

20.12.2023 12:36


Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին Հայաստան կայցելի։ Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում նախատեսվում է Տասմագամբետովի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Մինսկում 2023 թվականի նոյեմբերին կայացած արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ նիստի արդյունքները

ՀԱՊԿ–ի անդամ է 6 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը,Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը