Աշխարհ

20.12.2023 15:19


Ավելի քան 1600 բեռնատար Վերին Լարսում սպասում է իր հերթին

Ավելի քան 1600 բեռնատար Վերին Լարսում սպասում է իր հերթին

Ռուս–վրացական սահմանին գործող «Վերին Լարս» անցակետում անցման իրենց հերթին է սպասում ավելի քան 1.6 հազար բեռնատար։ Անցակետը փակ էր եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին, Sputnik Գրուզիայի փոխանցմամբ, ասվում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում։

Անցումը ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար դեկտեմբերի 17-ի երեկոյան և վերաբացվել է դեկտեմբերի 18-ի առավոտյան մաքրման աշխատանքներից հետո։

Տվյալ ավտոտրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելված էր միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու Կոբի–Գուդաուրի հատվածում։

Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։ Ձմռանը ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հաճախ փակվում է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը