Քաղաքական

21.12.2023 11:33


Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 20,000-ը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 20,000-ը

Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից առ այսօր իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրման հետևանքով զոհվել է առնվազն 20 հազար մարդ։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայությանը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհերի թվում կա 8 հազար երեխա և 6,2 հազար կին։ Շուրջ 6,7 հազար մարդ համարվում է անհետ կորած։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հաղորդում էր 19,667 զոհի և 52,586 վիրավորի մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը