Աշխարհ

21.12.2023 11:37


Բարսելոնան խաղի վերջին րոպեներին հաղթեց Ալմերիային

Բարսելոնան խաղի վերջին րոպեներին հաղթեց Ալմերիային

Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Ալմերիային» և 3-2 հաշվով հաղթեց:

Առաջին կեսում՝ 33-րդ րոպեին Ռաֆինյան բացեց հաշիվը, բայց 41-ին Բապտիստաոն հավասարեցրեց այն: 60-ին Ռոբերտոն կրկին առաջ մղեց «Բարսային», բայց 11 րոպե անց Գոնսալեսը հավասարեցրեց հաշիվը:

Չավիի թիմին հաղթանակ պարգևեց Ռոբերտոն՝ դուբլի հեղինակ դառնալով 83-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 38 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Ալմերիան» 5 միավորով եզրափակում է աղյուսակը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը