Կարծիք

22.12.2023 08:55


Հայաստանն ամուր բռնել է Ուկրաինայի ճանապարհը. Վլադիմիր Սկաչկո (տեսանյութ)

Հայաստանն ամուր բռնել է Ուկրաինայի ճանապարհը. Վլադիմիր Սկաչկո (տեսանյութ)

Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու մասին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանն ամուր բռնել Է Ուկրաինայի ճանապարհը։

««Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելը շատ խոշոր և խորհրդանշական քայլ է, որը ցույց է տալիս՝ Հայաստանն ամուր բռնել է Ուկրաինայի ճանապարհը, ռուսատյացության ճանապարհը՝ որպես Հայաստանը Ռուսաստանից անջատելու գլխավոր գաղափարական հարթակ։ Այսպես սկսեց Ուկրաինան և ավարտվեց պատերազմով, հիմա այդպես է սկսում Հայաստանը, և Աստված մի արասցե՝ ամեն ինչ ավարտվի պատերազմով, որովհետև այդ քայլերի հիմքում ընկած է ռուսատյացությունը։

Ռուսատյացությունը ատելություն է, իսկ ատելությունը ամենավատ շինանյութն է միջպետական հարաբերությունների համար»,-ասել է քաղաքագետը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին՝ փորձագետը նշել է, որ դրանք հավաքական Արևմուտքի փորձերն են՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությանը համոզել կատարել ոչ թե հայկական ղեկավարության, այլ նեոգաղութատիրական վարչակազմի գործառույթները։

«Այդ ամենը Հայաստանը կդարձնեն հակա-Ռուսաստան և հայերի ձեռքով կկատարեն ոչ թե Հայաստանի, այլ հավաքական Արևմուտքի ազգային շահերը։ Իսկ հավաքական Արևմուտքի շահերն այս տարածաշրջանում Իրանին զսպելն է, Թուրքիային սադրելը և ռուսական սահմանին անկայունության օջախներ ստեղծելը»,-եզրափակել է Սկաչկոն։

Այս խորագրի վերջին նյութերը