Լրահոս

02.11.2011 14:06


Մեծ Բրիտանիայում համասեռամոլներին թույլ կտան ամուսնական արարողությունը կատարել եկեղեցում

Մեծ Բրիտանիայում համասեռամոլներին թույլ կտան ամուսնական արարողությունը կատարել եկեղեցում

Դեկտեմբերի 5-ից Մեծ Բրիտանիայում ուժի մեջ կմտնեն նոր օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց երկրի համասեռամոլներն իրավունք կստանան իրենց ամուսնության արարողություններն իրականացնել եկեղեցիներում։ Այս մասին գրում է բրիտանական «The Daily Telegraph» պարբերականը։

Միաժամանակ անգլիկանական եկեղեցին տեղեկացրել է, որ իրենք մտադիր չեն ընդառաջել համասեռամոլներին ու չեն օրհնի նրանց ամուսնությունը։ Անգլիկանական հոգևորականները նույնիսկ մտավախություն են հայտնել, որ շուտով հնարավոր է՝ համասեռամոլները դատական հայց ներկայացնեն հոգևորականների դեմ՝ նրանց մեղադրելով, որ հրաժարվում են օրհնել նման ամուսնությունները։

Բացասաբար է տրամադրված նաև Մեծ Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցին։

Տեղեկացնենք, որ Մեծ Բրիտանիայում այսօրվա դրությամբ  միասեռական ամուսնությունների կնքումը եկեղեցիներում արգելված է օրենսդրորեն։ Ամուսնությունը սահմանված է որպես տղամարդու և կնոջ միություն։ Համասեռամոլների ամուսնությունը սահմանվում է որպես «քաղաքացիական համագործակցություն»։

Այս խորագրի վերջին նյութերը