Աշխարհ

22.12.2023 13:17


Էրդողանը հունվարից կսկսի հանրահավաքներ անցկացնել Թուրքիայի խոշոր քաղաքներում

Էրդողանը հունվարից կսկսի հանրահավաքներ անցկացնել Թուրքիայի խոշոր քաղաքներում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 1-ից կսկսի հանրահավաքներ անցկացնել երկրի խոշոր քաղաքներում և գավառներում` 2024 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախապատրաստվելու արշավի շրջանակում։ Այս մասին հայտնում է «A haber» հեռուստաալիքը։

«Արշավի շրջանակում նախապատրաստվել են Էրդողանի հանրահավաքների ծրագրերը։ Հունվարի 1-ից նա հանդիպումներ կունենա քաղաքացիների հետ։ Ընտրություններից առաջ Էրդողանն ընդհանուր առմամբ 50 գավառ կայցելի, այդ թվում` 30 խոշոր քաղաք»,-հայտնում է հեռուստաալիքը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը