Աշխարհ

22.12.2023 15:09


ՌԴ-ում Ձմեռ պապի հագուստով երիտասարդը շփոթել է ճոպաններն ու ընկել 24-րդ հարկից (տեսանյութ)

ՌԴ-ում Ձմեռ պապի հագուստով երիտասարդը շփոթել է ճոպաններն ու ընկել 24-րդ հարկից (տեսանյութ)

Չելյաբինսկում Ձմեռ պապի հագուստով երիտասարդն ընկել է 24-րդ հարկից և մահացել: Լեռնագնացությամբ զբաղվող երիտասարդը ցանկացել է շնորհավորել երեխաներին և միևնույն ժամանակ տպավորիչ ձևով ներկայանալ, սակայն վայր է ընկել։

Ինչպես գրում է Mash թելեգրամյան ալիքը, ընկնողը 25 տարեկան էր: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բակի երեխաները կանչում էին Ձմեռ պապին. վերջինս ընկել է կից կառույցի տանիքին:

Պարզվել է, որ երիտասարդը խառնել է ճոպաններն ու ցած ընկել ավելի քան 60 մետր բարձրությունից: Դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը