Աշխարհ

22.12.2023 22:46


Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն՝ ըստ Transfermarkt-ի

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն՝ ըստ Transfermarkt-ի

Transfermarkt-ն այս շաբաթ թարմացրել է եվրոպական թոփ լիգաները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Այսօր թարմացվել է Իսպանիայի առաջնության ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները․ Անգլիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը բարձրացել է 30 մլն եվրոյով և այժմ գնահատվում է 180 մլն եվրո։

Նա այս ցուցանիշով հավասարվել է վարկանիշի առաջատարներ Էրլինգ Հոլանդին (Մանչեսթեր Սիթի) և Կիլիան Մբապեին (ՊՍԺ)։ Այս պահին ֆուտբոլիստների այս եռյակը գլխավորում է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը։

Ընդհանուր առմամբ 15 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 100 մլն եվրոյի շեմը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը