Քաղաքական

23.12.2023 10:58


Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Գազայի հատվածում Ջաբալիյա փախստականների ճամբարին իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Al-Jazeera հեռուստաալիքին հղումով։

«Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարի բնակելի շենքերի վրա իսրայելական հրթիռային և հրետանային հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել»,-ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ գիշերային հարձակումը թույլ չի տվել փրկարարներին ու բուժաշխատողներին հասնել ավերված թաղամասեր։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը