Աշխարհ

23.12.2023 14:00


4-ամյա հայ տղայի ահավոր սպանությունը Կալիֆոռնիայում, ծնողների աչքերի առջև. կա երկու ձերբակալված

4-ամյա հայ տղայի ահավոր սպանությունը Կալիֆոռնիայում, ծնողների աչքերի առջև. կա երկու ձերբակալված

Ահավոր ողբերգություն է տեղի ունեցել ուրբաթ՝ դեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսի օկրուգի Լանկաստեր քաղաքում. ծնողների աչքերի առջև գնդակահարվել է 4-ամյա Գոռ Ադամյանը, գրել է Nation World News-ը։

Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի հայտարարության համաձայն՝ ժամը 19.30-ին մոտ ամուսինները դուրս են եկել մթերքներ գնելու իրենց քառամյա որդու հետ, որը նստած էր մեքենայի հետևի նստարանին, երբ մեկ այլ վարորդ կանգնեցրել է նրանց, իսկ հետո գնացել նրանց հետևից։

Երբ ընտանիքն արգելակել է մեքենան, նրանց մեքենային է մոտեցել մեկ այլ վարորդ և սկսել կրակել՝ սպանելով քառամյա տղային։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը