Աշխարհ

24.12.2023 10:34


Տղամարդը խանդից սափրել է 19-ամյա կնոջ գլուխն ու նրան ծաղրող տեսանյութն ուղարկել իր ծանոթներին

Տղամարդը խանդից սափրել է 19-ամյա կնոջ գլուխն ու նրան ծաղրող տեսանյութն ուղարկել իր ծանոթներին

Վրաստանի Բոլնիսի շրջանի բնակիչը սափրել է կնոջ գլուխն ու կնոջը ծաղրող տեսանյութն ուղարկել իր ծանոթներին, գրել է տեղի aktual.ge պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել Նախիդուրի գյուղում (Քվեմո-Քարթլի) տասն օր առաջ։

Ինչպես նշվել է, կնոջը ծաղրի են ենթարկել «դավաճանության հողի վրա»։ Կադրերը, որոնցում տղամարդը ֆիզիկապես և բառերով վիրավորում է իր 19-ամյա կնոջը, սոցցանցերում ստացել են տասնյակ մարդիկ։

Այն բանից հետո, երբ տեսանյութը վիրուսային է դարձել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Տղամարդուն ձերբակալել են ընտանեկան բռնության մեղադրանքով, նա այժմ սպասում է դատարանի որոշմանը, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը