Աշխարհ

24.12.2023 12:21


Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորելու է միայն բարեկամ երկրների ղեկավարներին. Պեսկով

Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորելու է միայն բարեկամ երկրների ղեկավարներին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի կապակցությամբ շնորհավորելու է միայն բարեկամ երկրների ղեկավարներին, լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նա չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարներին, նա միայն կշնորհավորի բարեկամ երկրների ղեկավարներին»,-մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։

Նախորդ տարի Պուտինից ամանորյա շնորհավորանքներ ստացածխ ղեկավարների թվում են եղել Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլք։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը