Աշխարհ

24.12.2023 17:14


Քիմ Քարդաշյանն ամանորյա նվերները փաթեթավորել է SKIMS-ի գործվածքով

Քիմ Քարդաշյանն ամանորյա նվերները փաթեթավորել է SKIMS-ի գործվածքով

Քիմ Քարդաշյանի ամանորյա նվերները չեն կարող փչացնել նրա տոնական գունային գունապնակը։

подар.jpg (120 KB)

43-ամյա Քիմը կիսվել է յուրահատուկ ձևով, որով նա այս տարի նվերներ էր փաթեթավորում՝ իր ձյունաճերմակ տոնածառի տակ: «Ես ուզում էի ձեզ ցույց տալ իմ փաթեթավորումն այս տարի»,-ասել է նա Instagram Stories-ում: «Այս տարի ես փաթեթավորման համար օգտագործել եմ SKIMS բամբակյա գործվածք»:

подар1.jpg (48 KB)

«Ես մտածեցի, որ դա իսկապես զվարճալի և զիլ միջոց է ունենալու մի բան, որը կարելի է նորից ու նորից օգտագործել»,-կիսվել է Քարդաշյանը՝ հավելելով, «Ես պարզապես սիրում եմ գործվածքն ու տեսքը, ինչպես նաև այն տեխնիկան, որը մենք օգտագործել ենք փաթեթավորման համար և այն այնքան գեղեցիկ է նայվում իմ ծառի հետ»:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը