Աշխարհ

25.12.2023 13:40


Գազայում պաղեստինցի փախստականների ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է մոտ 70 մարդ

Գազայում պաղեստինցի փախստականների ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է մոտ 70 մարդ

Առնվազն 66 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող պաղեստինցի փախստականների «Մաղազի» ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։

Նրա խոսքով՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իսրայելական բանակը հարձակվել է նաև «Ալ Բուրեյջ» և «Նուսեյրաթ» ճամբարների վրա։

Դեկտեմբերի 1-ին իսրայելցի զինվորականները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել են նոյեմբերի 24-ից գործող զինադադարը խախտելու համար և հայտարարել են, որ կրկին վերադառնում են Գազայում ռազմական գործողությունների։

Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անկլավում զոհերի թիվը գերազանցել է 19,6 հազարը, գրեթե 52,6 հազարը վիրավորվել է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը