Լրահոս

02.11.2011 16:05


Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ. «Թե՛ Իսրայելը, թե՛ ԱՄՆ–ը շատ թանկ կվճարեն, եթե հարձակվեն Իրանի վրա»

Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ. «Թե՛ Իսրայելը, թե՛ ԱՄՆ–ը շատ թանկ կվճարեն, եթե հարձակվեն Իրանի վրա»

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին սպառնացել է Իսրայելին, ինչպես նաև ԱՄՆ–ին՝ զգուշացնելով, որ վերջիններս «շատ թանկ գին կվճարեն» Իրանի վրա հարձակվելու դեպքում։ Այս մասին գրում է իսրայելական «Հաարեց»–ը։

–Ամերիկյան իշխանությունները շատ լավ գիտեն, որ եթե սիոնիստական հարված հասցվի Իրանին, ապա դա ծանր հետևանքներ կունենա ոչ միայն սիոնիստական Իսրայելի, այլ նաև ԱՄՆ–ի համար,– հայտարարել է Ֆիրուզաբադին։

Բարձրաստիճան զինվորականն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ իսրայելական երկու թերթերում հայտնվել է մի տեղեկատվություն, համաձայն որի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նատանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ակտիվորեն համոզում են իրենց իշխանական գործընկերներին՝ աջակցելու Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներ հասցնելու գաղափարին։

Պաշտոնական Իսրայելը ոչ մի կերպ չի մեկնաբանում Իրանի վրա հարձակում իրականացնելու տեղեկատվությունը, սակայն անհրաժեշտ է նշել, որ Իսրայելում այս օրերին  փորձարկվում է միջուկային հարվածի հնարավորություն ունեցող հրթիռային տեխնիկան։

Այս խորագրի վերջին նյութերը