Քաղաքական

25.12.2023 17:23


«Ամենակարևորը ինքդ քեզ հաղթելն է». տեղի ունեցավ ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

«Ամենակարևորը ինքդ քեզ հաղթելն է». տեղի ունեցավ ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը (տեսանյութ)

ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 2023 թվականի Ուժային եռամարտի առաջնություն:

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանը նշում է՝ ամեն տարվա հետ գնում են դեպի կատարելագործման:

«Ամեն տարի փորձում ենք կատարելագործել՝ թե գործիքների առումով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, թե մարզիկներն են ավելի ոգևորվում, անձնական արդյունքներն են զարգանում: Այս տարի, ի դեմս Սերգեյ Ասատուրովի, մենք առաջին անգամ ունենք միջազգային որակավորում ստացած մրցավար»,-ասաց նա:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը