Քաղաքական

26.12.2023 11:28


Թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն»-ը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն»-ը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

«Հետագա թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը: Ընդունվելիք թանկացումները Նոր տարվա դեկտեմբերի 31-ի գիշերը երևանցիներիին մատուցելու են թանկացումների տեսքով նվեր, քաղաքական ջրերն էլ ավելին են պարզաջրվում: «Մայր Հայաստանը» շարունակելու է քաղաքացիների շահերը պաշտպանել, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր ձայն չեն տվել «Մայր Հայասատանին»,-ավագանու նիստին ընդառաջ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Ամենակարևորը՝ քաղաքացիներն արդեն շատ պարզ ձևով հասկացան ով ով է, և ինչ քաղաքական դիրքորոշում ունի և իշխանությունների հասցեին սոսկ քննադատական տեքստեր ասելը դեռևս չի նշանակում, որ տվյալ քաղաքական ուժը կամ խոսնակը ռեալ ընդդիմություն է գործող իշխանութուններին»,-ասաց Մանւոկ Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը