Աշխարհ

27.12.2023 18:02


«Տանը մենակ». վեցամյա տղային՝ առանց մեծահասակների ուղեկցության, սխալ ինքնաթիռ են նստեցրել

«Տանը մենակ». վեցամյա տղային՝ առանց մեծահասակների ուղեկցության, սխալ ինքնաթիռ են նստեցրել

ԱՄՆ-ում վեցամյա տղան, առանց ուղեկցության, թռել է սխալ քաղաք այն բանից հետո, երբ նրան «սխալմամբ» նստեցրել են Spirit Airlines-ի ինքնաթիռը, հայտնում է BBC-ն։

Կասպերը թռչում էր Ֆիլադելֆիայից՝ հանդիպելու իր տատիկին Ֆլորիդայի Ֆորտ Մայերս քաղաքում։

Բայց փոխարենը նա հայտնվել է Օռլանդոյում, որտեղից Ֆորտ Մայերս հասնելու համար պետք է մեքենայով 4 ժամ գնալ:

Ավիաընկերությունը ներողություն է խնդրել և առաջարկել տատիկին փոխհատուցել Կասպերին վերցնելու ճանապարհածախսը:

Այս խորագրի վերջին նյութերը