Քաղաքական

27.12.2023 16:30


Փաշինյանն ու Ալիևը երեկ չեն բանակցել. Պեսկով

Փաշինյանն ու Ալիևը երեկ չեն բանակցել. Պեսկով

Տեղեկություն չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք երեկ բանակցություններ չեն վարել, սակայն իրադարձությունները, ինչպիսին է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում, լավ հնարավորություն են ոտքի վրա կարճ շփումների համար»,-ընդգծել է Պեսկովը:

***

Ռուսաստանը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու քաղաքական կամք և աջակցում է այդ քայլին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմից՝ և՛ Բաքվից, և՛ Երևանից: Իհարկե, մենք սատարում ենք դրան և կարծում ենք, որ նման համաձայնագրի կնքումը օգտակար կլինի և՛ երկու երկրի, և՛ ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ինչպես նշել է Պեսկովը՝ ռուսական կողմը փաստում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «շարժվում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու ուղղությամբ»։

«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, իհարկե, առանց ի վնաս որակի: Ուստի մենք բոլորի հետ միասին սպասում ենք այս աշխատանքների ավարտին»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը