Աշխարհ

27.12.2023 19:26


Իրանը ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. ուզում ենք՝ դա լինի առանց արտաքին ուժերի միջամտության. Աբդոլլահիան (տեսանյութ)

Իրանը ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. ուզում ենք՝ դա լինի առանց արտաքին ուժերի միջամտության. Աբդոլլահիան (տեսանյութ)

Իրանը ողջունում է Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և Հյուսիս-Հարավ տարանցիկ ուղու գործարկմանը։ Իրանը ողջունում է նաև Հայաստանի վարչապետի կողմից արծարծված նախագիծը, որը ներկայացվել է որպես «Խաղաղության խաչմերուկ»։ Մենք պատրաստ ենք հետևողական լինել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու զարգացման համար»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը ցանկանում է, որ այդ խաղաղությունն ու անվտանգությունը ապահոված լինի առանց արտաքին ուժերի միջամտության. «Միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ կկարողանան ապահովել այդ խաղաղությունն ու անվտանգությունը»,-հայտարարել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը