Աշխարհ

30.12.2023 19:29


14 զոհ և 108 վիրավոր. ուկրաինական գնդակոծության հետևանքները Բելգորոդում (տեսանյութ)

14 զոհ և 108 վիրավոր. ուկրաինական գնդակոծության հետևանքները Բելգորոդում (տեսանյութ)

Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում մահացածների թիվը հասել է 14–ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ճշտված տեղեկություններով՝ մահացել են 12 մեծահասակ և երկու երեխա։ Եվս 108 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, վնասվածքներ են ստացել»,–ասված է հաղորդագրությունում։

ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան իր հերթին հայտնել է, որ գնդակոծությունից տուժած երեխաներից 4-ի վիճակը ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են։

Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել։ Նա բնակիչներին հորդորել էր իջնել թաքստոցներ՝ նշելով, որ վտանգը դեռ չի անցել։

Գնդակոծության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ», «սպանություն», «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածներով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը