Քաղաքական

01.01.2024 18:42


Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։

«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։

Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»,-ասված է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը