Աշխարհ

02.01.2024 13:39


2023թ. մահացել է 21 միլիարդատեր, նրանց կեսից ավելին 90 տարեկանից մեծ էր

2023թ. մահացել է 21 միլիարդատեր, նրանց կեսից ավելին 90 տարեկանից մեծ էր

2023թ. մահացել է 21 միլիարդատեր Forbes-ի ցուցակից։ Այս մասին տեղեկացրել է պարբերականը։

Այդ միլիարդատերերից ինը եղել են ԱՄՆ քաղաքացիներ, երեքը մահացել են Հնդկաստանում, երկուսը՝ Մալայզիայում։ 21 մահացածներից միայն մեկն է կին՝ Չինաստանի WuXi App դեղագործական ընկերության համահիմնադիր Տես Չժաո Նինը։ Նա մահացել է 56 տարեկանում. վերջին 20 տարիներին նա պայքարում էր քաղցկեղի դեմ։

2023թ. մահացել է նաև հայտնի եգիպտացի միլիարդատեր Մոհամեդ Ալ-Ֆաեդը՝ արքայադուստր Դիանայի սիրեցյալ Դոդի Ալ-Ֆաեդի հայրը, նա 94 տարեկան էր։ Նրան էր պատկանում Ritz հյուրանոցը Փարիզում, իսկ նախկինում՝ Լոնդոնի Harrods հանրախանութը և «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբը։

Մահացած ամենատարեց միլիարդատերից էր Բիլի Ջո «Ռեդ» Մակքոմբսը (95 տարեկան), նա ավտոդիլերների ցանցի սեփականատերն էր։ Մահացել է նաև Clear Channel ռադիոկայանի (ներկայում՝ iHeartMedia) հիմնադիր, ինչպես նաև Berkshire Hathaway ընկերության փոխնախագահ և միլիարդատեր-ներդրող Ուորեն Բաֆեթի ընկերության բաժնետեր Չառլզ Մանգերը (99) տարեկան։

2023թ. մահացել են նաև ամերիկացի միլիարդատեր երաժիշտ, գործարար Ջիմի Բաֆեթը, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Intel-ի համահիմնադիր Գորդոն Մուրը, Հնդկաստանում ներկեր արտադրող Asian Paints Ltd ամենամեծ ընկերության անկախ տնօրեն Աշվան Դանին (ամենահարուստը ցուցակից, նրա կարողությունը գնահատվում էր 8 մլրդ դոլար) և այլք։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը