Աշխարհ

02.01.2024 19:26


Թուրքիայում բեռնատարը մխրճվել է մառախուղի հետևանքով կողաշրջված ավտոբուսի մեջ․ կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Թուրքիայում բեռնատարը մխրճվել է մառախուղի հետևանքով կողաշրջված ավտոբուսի մեջ․ կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր ու տուժածներ, հայտնում է AHaber հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ստամբուլիս Մալաթիա ուղևորվող ավտոբուսը Աքչադաղ գյուղի շրջանում թանձր մառախուղի պատճառով կողաշրջվել է, ինչից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։

Վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 36-ը։ Տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը