Աշխարհ

03.01.2024 12:22


Անչափահաս ադրբեջանցի հարսնացուների հայրերը զանգվածաբար խզում են հարսանեկան պայմանավորվածությունները

Անչափահաս ադրբեջանցի հարսնացուների հայրերը զանգվածաբար խզում են հարսանեկան պայմանավորվածությունները

Ադրբեջանի տարբեր շրջաններում անչափահաս հարսնացուների հայրերը չեղարկում են ավելի վաղ կնքված ներընտանեկան համաձայնություններն ամուսնության մասին։ Ադրբեջանի երեխաների միության նախագահ Քամալա Աղազադեի խոսքով, ինչպես տեղեկացրել է Turan-ը, այդ միտումն արտացոլվում է նաև երիտասարդ փեսացուների խզված ամուսնական համաձայնություններում, որոնք նշանադրվել են անչափահաս աղջիկների հետ։

Աղազադեն ուշադրություն է հրավիրել ծնողների անհանգստության վրա՝ կապված հնարավոր ձերբակալությունների հետ։ Երեխաների միությունը ստացել է հարյուրավոր տեղեկություններ, հատկապես վերջին վեց ամիսներին, որոնցում մանրամասն նկարագրված են եղել անօրինական ամուսնությունները։ Աղջիկները և տղաները, որոնց ստիպում են ամուսնանալ մինչև 18 տարեկան հասակում, օգնություն են խնդրում, ինչն ստիպել է կազմակերպությանը այդ մասին տեղեկացնել ներքին գործերի նախարարությանը և Ընտանիքի, երեխաների և կանանց գործերի պետական կոմիտեին։ Անօրիանական ամուսնությունների դեպքերը համարվում են անթույլատրելի, և Երեխաների պաշտպանության միությունն աշխատում է լուծել այդ խնդիրը, ներառյալ հոգեբանական վերականգնման ծրագրերը հարկադրական ամուսնությունների անչափահաս զոհերի համար։

Անօրինական ամուսնությունների հետ կապված զանգվածային բողոքը հաջորդել է Մուբարիզ Գուլիևի ձերբակալությանը։ Նա Սաբիրաբադի շրջանի Մյամիշլի գյուղում դեկտեմբերի 29-ին նշանված 12-ամյա աղջկա հայրն է։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 12-ամյա աղջկա «փեսացուն» 32-ամյա Քյարիմն էր, նշել է Քամալա Աղազադեն։

Ներքին գործերի նախարարությանն այս մասին հայտնի է դարձել սոցցանցերում դրա ակտիվ քննարկումից հետո։ Քյարիմը համոզմունք է հայտնել, որ երեխայի հետ ամուսնությունը չպետք է դիտարկվի որպես հանցագործություն։

Այս միջադեպը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերին Սաբիրաբադի շրջանում տեղի ունեցած ձերբակալությունից հետո, որտեղ ոստիկանությունը բերման էր ենթարկել մի տղամարդու, որն ամուսնացել էր 17-ամյա աղջկա հետ։ Ադրբեջանում օրենքը թույլ է տալիս ամուսնական հարաբերություններ կնքել միայն 18 տարեկանից հետո։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը