Աշխարհ

05.01.2024 17:25


«Քիմ Քարդաշյան. Հոլիվուդ» բջջային խաղը կփակվի

«Քիմ Քարդաշյան. Հոլիվուդ» բջջային խաղը կփակվի

Քիմ Քարդաշյանի բջջային խաղերի ընկերությունը 10 տարվա թողարկումից հետո փակվում է։

2014 թվականի հունիսին 43-ամյա ռեալիթի աստղը համագործակցեց բջջային խաղեր մշակող Glu-ի հետ՝ թողարկելով «Քիմ Քարդաշյան. Հոլիվուդ» խաղը։ Չնայած բջջային խաղն անվճար էր, խաղացողները կարող էին գնել «K-աստղեր»՝ սոցիալական սանդուղքով բարձրանալու համար:

Քարդաշյանը հաստատել է խաղի փակումը և իր երախտագիտությունը հայտնել Glu-ի թիմին և նվիրված խաղացողներին, ովքեր աջակցել են խաղին վերջին տասնամյակում:

t6t

«Ես անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սիրել և խաղացել են «Քիմ Քարդաշյան. Հոլիվուդը» վերջին 10 տարիների ընթացքում»,-գրել է նա,-«Այս ճամփորդությունն ինձ համար մեծ նշանակություն ուներ, բայց ես հասկացա, որ ժամանակն է կենտրոնացնել այդ էներգիան այլ գործերի վրա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Glu-ի թիմին և բոլորին, ովքեր քրտնաջան աշխատել են այս հաջողության համար: Ինձ միշտ կոգեշնչի այն համայնքը, որը մենք ստեղծել ենք միասին»,-հավելել է նա:

Խաղը հանվել է Apple և Android հավելվածների խանութներից։ Մուտք գործելուց հետո օգտատերերը, ովքեր ներբեռնել են հավելվածն իրենց սարքերում, ծանուցում են ստանում, որ խաղացողները կարող են շարունակել օգտվել խաղի հնարավորություններից մինչև ապրիլի 8-ը:

Քարդաշյանի բջջային տարբերակը մեծ հաջողություն ունեցավ 2014 թվականին թողարկվելուց ընդամենը մեկ ամիս անց՝ հասնելով 200 միլիոն դոլարի տարեկան եկամուտի: Խաղում ընդգրկված էին նաև ռեալիթի աստղի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Քլոե Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և Քրիս Ջենները։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը