Աշխարհ

05.01.2024 21:11


Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22 600-ի

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 22 600-ի

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 22 600-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։

Վիրավորների թիվը գերազանցել է 57 900-ը․ նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Բացի այդ, անհետ կորած է 7000 մարդ, որոնք, ենթադրաբար, փլատակներում են զոհվել։

Նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 162 մարդ։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն ավելի քան 100 պատանդի վերադարձրել է ՀԱՄԱՍ-ի հետ 7-օրյա հրադադարի ընթացքում, որն ավարտվել է դեկտեմբերի 1-ին։ Վերադարձված պատանդների դիմաց Իսրայելն ազատ է արձակել բանտարկված 240 պաղեստինցիների։

Այս խորագրի վերջին նյութերը