Աշխարհ

05.01.2024 22:19


Իրանում 11 մարդ է ձերբակալվել Քերմանում իրագործված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով

Իրանում 11 մարդ է ձերբակալվել Քերմանում իրագործված ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով

Իրանում 11 մարդ է ձերբակալվել Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը։

Քերմանում հայտնաբերվել է նաև այն տունը, որտեղ բնակվել են պայթյուններ իրականացրած երկու մահապարտ ահաբեկիչները: Տանը եղել են պայթուցիկ սարքեր, այդ թվում՝ պայթուցիկով գոտիներ։

Նշենք, որ վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետևանքով մահացածների թիվը 89 է, որոնցից 12-ը Աֆղանստանի քաղաքացիներ են։ Մահացածների թվում մինչև 10 տարեկան 9 երեխա և 30 դեռահաս կա։ Ընդհանուր առմամբ 284 մարդ է վիրավորվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը