Աշխարհ

06.01.2024 16:34


ԻՀՊԿ-ի ռազմածովային նավատորմը համալրվել է նոր նավերով և ռազմական տեխնիկայով

ԻՀՊԿ-ի ռազմածովային նավատորմը համալրվել է նոր նավերով և ռազմական տեխնիկայով

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հարձակողական և պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով նավատորմի կազմում ընդգրկվել են մեկ հածանավ, 7 տեսակի նավ և 3 զրահապատ ամենագնաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ռազմածովային տերության ձևավորման, զարգացման և տարածման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի մասին:

Հրամանատարի խոսքով՝ բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային հզորության զարգացման համալիր ծրագիրն ընդլայնվել է՝ հաշվի առնելով այն, որ «իրենք պատերազմելու են աշխարհի խոշորագույն ռազմածովային տերությունների դեմ»:

Այս խորագրի վերջին նյութերը