Աշխարհ

07.01.2024 18:51


Տոկիոյում հսկայական թյունոսը վաճառվել է շուրջ 800,000 դոլարով

Տոկիոյում հսկայական թյունոսը վաճառվել է շուրջ 800,000 դոլարով

2024-ին Տոկիոյի ձկների ամենամեծ շուկայի առաջին աճուրդում հսկա կապույտ թյունոսը վաճառվել է 788,440 դոլարով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ձկանը որսացել են Աոմորի նավահանգստային քաղաքի ափերի մոտ։ Նրա քաշը 238 կիլոգրամ է: Ձուկն աճուրդում գնել են ծովամթերքի մեծածախ վաճառող Yamayuki-ն և սուշիի ցանցի օպերատոր Onodera Group-ը:

Հսկայական թունոսը կպատրաստվի և կմատուցվի Michelin-ի աստղեր ունեցող սուշի ռեստորանում՝ Գինզա թաղամասում: Ըստ լրատվամիջոցների՝ ձկան համար վճարված գինն ամենաբարձրն է COVID-19 համավարակից ի վեր։

Tokyo's Top Tuna for the New Year Sells for Nearly $800,000

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը