Աշխարհ

07.01.2024 11:54


Իսրայելը Գազայի հյուսիսում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի «ռազմական կառուցվածքը»

Իսրայելը Գազայի հյուսիսում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի «ռազմական կառուցվածքը»

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին մամուլի ասուլիսում ասել է, որ զինվորականներն ավարտել են Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի «ռազմական կառուցվածքի» ոչնչացումը: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Նրա խոսքով՝ Գազայի հյուսիսում ՀԱՄԱՍ-ին ջախջախելու համար պահանջվել է երեք ամիս՝ միևնույն ժամանակ թույլ չտալով խմբավորման գումարտակներին լայնածավալ հարձակումներ իրականացնել:

«Մենք ավարտել ենք ՀԱՄԱՍ-ի ռազմական կառուցվածքի ապամոնտաժումը Գազայի հատվածի հյուսիսային մասում, և մենք կշարունակենք խորացնել մեր ձեռքբերումները, ամրապնդել պատնեշը և պաշտպանությունը սահմանին»,-ասել է Հագարին:

Նա նախազգուշացրելէ, որ չնայած Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ին հաղթելուն, այդ տարածքներից դեռևս հավանական է, որ Իսրայելի վրա սպորադիկ հրթիռային կրակ լինի:

«Մենք հարվածել ենք և կշարունակենք հարվածել և կշարունակենք խորացնել ձեռքբերումները այս ոլորտներում, բայց դա ժամանակ է պահանջում»,-ասել է Հագարին:

Հագարին հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս կենտրոնացած է Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման վրա։

«Մենք դա կանենք այլ մեթոդով, մանրակրկիտ կերպով՝ ելնելով այն դասերից, որ քաղել ենք մարտերից մինչ այժմ: Մարտերը կշարունակվեն ամբողջ 2024 թվականին: Մենք աշխատում ենք պատերազմի նպատակներին հասնելու պլանի համաձայն՝ քանդել ՀԱՄԱՍ-ը կենտրոնում և հարավում և շարունակել բոլոր ջանքերը, հետախուզական, օպերատիվ և ռազմական ճնշումն ու վերադարձնել պատանդներին»,-եզրափակել է Հագարին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը