Աշխարհ

07.01.2024 20:51


Գերմանիայի հավաքականը՝ United Cup 2024 մրցաշարի չեմպիոն

Գերմանիայի հավաքականը՝ United Cup 2024 մրցաշարի չեմպիոն

Թենիսի United Cup 2024 թիմային մրցաշարի չեմպիոն դարձավ Գերմանիայի հավաքականը։

Եզրափակիչում գերմանացիները 2-1 հաշվով հաղթեցին Լեհաստանի ընտրանուն։

Ավստրալիայում կայացած մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 10 000 000 դոլար։

Սա ցուցադրական մրցաշար չէ, մրցաշարի մասնակիցներին միավորներ են շնորհվում ինչպես ATP, այնպես էլ WTA վարկանիշային աղյուսակում։ Անցյալ տարի դեբյուտային մրցաշարում հաղթեց ԱՄՆ-ի թիմը։

Աղբյուրը` armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը