Լրահոս

03.11.2011 15:14


Քաղաքագետ. «Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի միջև տարաձայնությունները սկսվեցին, երբ Լ. Տեր–Պետրոսյանը վերադարձավ քաղաքական դաշտ»

Քաղաքագետ. «Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի միջև տարաձայնությունները սկսվեցին, երբ Լ. Տեր–Պետրոսյանը վերադարձավ քաղաքական դաշտ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե համամի՞տ է այն տեսակետին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը  կանխելու համար է «քոչարյանականներին» հեռացնում իր թիմից, «Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է, թե դա էլ է տեսակետ՝  դավադրությունների շարքից։

–Պետք չէ մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը դավեր է նյութում,–ասել է նա։

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի՝ Հայաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ  օրվանից երկրում եղել է երկու գիծ՝ Լևոն Տեր–Պետորսյանի գիծն ու  Ռոբերտ Քոչարյանի գիծը։

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տարաձայնությունները սկսվել են այն ժամանակ, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը մտավ քաղաքական դաշտ։ Լևոն Տեր–Պետրոսյանն իր առաջին իսկ ելույթում ասաց, որ առանց Ղարաբաղի խնդիրն ամեն գնով շուտափույթ լուծելու՝ Հայաստանի տնտեսական զարգացումը առաջխաղացում չի ունենա, խնդիրների լուծում հնարավոր չէ, և  ժամ շուտ պետք է հարցերը լուծվեն, քանի որ առանց Ղարաբաղի  խնդրի շուտափույթ կարգավորման Հայաստանը  որևէ հեռանկար չունի։ Եվ այստեղ է, որ տարաձայնությունը կար։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է նոր  իրավիճակում իր դիրքորոշումը ճշտի՝ արդյոք ինքը գտնում է, թե առանց Ղարաբաղի խնդրի լուծման Հայաստանը զարագանալու  հնարավորություն չունի՞, թե՞ գտնում է, որ ունի, և դա ապացուցվել է նաև  նախորդ շրջանում, որովհետև, ի վերջո, Հայաստանը 2000–ական թթ. զարգանում էր տնտեսապես և ապահովում էր որոշակի աճ։ Սա այն հարցն էր, որ Սերժ Սարգսյանը պետք է կողմնորոշվեր, բայց այսօր Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումը չի արտահայտել,–ասել է նա։

Հմայակ Հովհաննիսյանի  խոսքերով՝ տարօրինակ է, որ այսօր էլ Լևոն Տեր–Պետրոսյանն իր դիրքորոշումը կրկնում է ու՝  բազմիցս։

–Բոլորս էլ տեսնում ենք, որ  Ղարաբաղի խնդիրն այսօր լուծվող հարց չէ, և որ «ստատուս քվոն» դեռ երկար ժամանակ պահպանվելու է, քանի որ գերտերությունների  փոխհարաբերություններում առկա հավասարակշռությունը մեծ  մասամբ պայմանավորված է այդ «ստատուս–քվոյով». ուրեմն հասկանելի է, որ այն առաջիկայում չի փոխվելու։ Բա զարմանալի է, թե ո՞նց է Լևոն Տեր–Պետրոսյանն ուզում գալ իշխանության, եթե որևէ հեռանկար՝  Հայաստանը զարգացնելու, չի տեսնում՝ առանց «ստատուս–քվոյի»  փոփոխման, առանց շուտափույթ լուծման։ Իսկ, օրինակ, Քոչարյանն այն քաղաքական գործիչն էր, որ  համառորեն պնդում էր, թե Ղարաբաղի հարցում պաշտպանելով պատերազմից հետո ստեղծված պայմանները և շարունակելով վերահսկել  ազատագրված  տարածքները, պահպանելով «ստատուս քվոն»՝ այնուամենայնիվ հնարավոր է զարգացնել ՀՀ տնտեսությունը, հնարավոր  է աճ  ապահովել։ Հիմա էլ է նա դա ասում։ Վերջին հարցազրույցում էլ ասաց, որ իր մեջ տեսնում է ուժեր  և ունակություն՝ ապահովելու  որոշակի արդյունք։ Նա միանգամայն ազնիվ է։ Եթե մարդը  տեսնում է դա, ուզում է վերադառնալ։ Բսյց եթե չես տեսնում այդ հնարավորությունները, ինչպես Լևոն Տեր–Պետրոսյանը, բնականաբար իշխանության ձգտելն անիմաստ է դառնում։ Հասկանլի է, չէ՞,–ընդգծել է քաղաքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը